Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է Սևծովյան միջկապի (Black Sea Interconnection, BSI) նախագծին, որը իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի 7-րդ շրջանակային ծրագրի (FP7) կողմից: BSI նախագիծը հարավկովկասյան երկրների ազգային գիտահետազոտական և կրթական ցանցերի (NREN) միջև ստեղծելու է գերարագ մայրուղային ցանց և կապ համաեվրոպական հետազոտական և կրթական GEANT2 ցանցի հետ:
BSI նախագիծը երկամյա ծրագիր է, որը սկսվել է 2008թ-ի մարտի 1-ին: Տարածաշրջանային ցանցն ու միացումը GEANT2 ցանցին նախատեսված է շահագործման հանձնել 2008թ-ի ավարտին: BSI նախագծում Հայաստանը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ):
Նախագիծը ներառում է տարածաշրջանում առկա ինֆրակառուցվածքների փոխմիացման ռազմավարության զարգացումը, միացումների իրականացումը և ստեղծված ցանցի շահագործման աջակցությունը:
Հարավկովկասյան երկրների միջև և GEANT2 ցացնի հետ փոխմիացումների առկայությունը
կնպաստի տարածաշրջանում նոր ծառայությունների ներմուծմանը և կարևոր քայլ կլինի Եվրոպայի հետ տարածաշրջանի գիտական ներուժի ինտեգրմանն ընդառաջ:
BSI նախագծի հիմնական նպատակներն են.
Նպատակ 1 – Հարավային Կովկասում տարածաշրջանային գիտահետազոտական և կրթական պատշաճ ցանցի կառուցումն ու նրա միացումը GEANT2-ին:
|
BSI նախագով կկառուցվի տարածաշրջանային գիտահետազոտական և կրթական ցանց, որը կտրամադրի ինֆրակառուցվածք Հարավային Կովկասի գիտական և ակադեմիական հանրության կարիքների համար և կմիացնի այն համաեվրոպական հետազոտական և կրթական GEANT2 ցանցին` որպես իր գլխավոր նպատակ:
|
Նպատակ 2 – Հարավկովկասյան գիտական ներուժի ինտեգրումը Եվրոպա
| Ի հավելումն ցանցային միացումների, համագործակցության և հաղորդակցման ինֆրակառուցվածքի ստեղծումն ու պահպանումը կօգնի հաջողությամբ օգտագործել BSI նախագծի արդյունքները: Հասարակության հետ կապի (PR) միջոցառումները և միջնորդ կապերը կխրախուսեն տարածաշրջանի գիտահետազոտական համայնքների ներգրավումը ICT ծրագրերում եվրոպացի գործընկերների հետ` որպես հիմք օգտագործելով BSI նախագիծը, և այն կնպաստի Հարավային Կովկասի և Եվրոպայի միջև թվային անհավասարության (digital divide) հաղթահարմանը: |
Նպատակ 3 – Նույնատիպ գիտական համայնքների միջև համագործակցության խրախուսում
| Օգտվողների համայնքների բազմությունը կհասցեագրվի և գործնականում կսպասարկվի ցանցային ինֆրակառուցվածքի ապահովմամբ: Գիտական համայնքների բազմազանությունը, որոնց համար ներկայումս եվրապական էլեկտրոնային ինֆրակառույցները (ուղիղ կապով գրադարանները, գիտափորձերի արդյունքները) խիստ սահմանափակ են կամ ընդհանրապես մատչելի չեն, նույնպես կշահեն: Սեյսմոլոգները, աստղաֆիզիկայի, բարձր էներգիաների ֆիզիկայի, այլ ոլորտի մասնագետները կլինեն օգտառուի հնարավոր վերջնային օգտագործողներ:
|
BSI նախագծի իրականացումով բազմաթիվ գիտական հետազոտություններից ու կրթական ծրագրերից, ինչպես “Հարավային Կովկասում էլ-հասարակությունների զարգացումը” և SEE-GRID-SCI նախագիծը, սպասվող շահն ավելի արդյունավետ կդառնա: Գործողությունների տարածումը կնպաստի բոլոր մասնակիցների և տարածաշրջանի հետազոտական և կրթական համայնքների բոլոր գիտական ճյուղերի կողմից BSI ինֆրակառուցվածքի լայն օգտագործմանը, կապ կպահպանի նմանօրինակ կամ հարակից նպատակներ հետապնդող այլ համաեվրապական միջոցառումների հետ:
|
AM NREN Total
ASNET-AM
ARENA
GRID-AM
|